Իսլանդիան հրաժարվում է կետերի սպանդից

Կոլաժում կետաձկներն են խաղում ծովում և փոքրիկ ձկնորսըԿոլաժում կետաձկներն են խաղում ծովում և փոքրիկ ձկնորսը
Փոքրիկ ձկնորսը դեմ չէ կետերին, թե բաժին դառնան իր ձեռքի դույլին

Օրը սկսենք ուրախալի նորությունով՝ այսօր Իսլանդիայի ձնորսության և գյուղատնտեության նախարար Սվանդիս Սվավարսդոթիրը (Svandis Svavarsdottir), որը կառավարություն է մտել Կանաչների կուսակցությունից, ի լուր աշխարհի հայտարարեց.


« 2024 թվականից մենք կդադարեցնենք կետերի որսը, քանի որ չկան բավարար հիմնավորումներ, որ արդյունաբերության այդ ոլորտն այլևս շահութաբեր է երկրի համար»:


Մենք մեր նախորդ հոդվածներից մեկում կոչ էինք հնչեցրել, որ Ֆարերյան կղզիներում խրոխտ վիկինգների հետնորդները հետևողականորեն որսում և անխնա սպանում են կետերին ու դելֆիններին:

Ֆարերյան կղզու ծովախորշում խարիսխվել է անառագաստ մի նավ

Եթե հիշում եք, անմեղ ծովային կաթնասունների հրատապ պաշտպանության խնդրանքով մեզ էր դիմել աշխարհահռչակ երգահան և երաժիշտ Փիթեր Գեբրիելը, և մենք՝ մեր հայրենակիցներից շատերի հետ, արձագանքեցինք այդ հանրագրի տարածման պատվաբեր գործին...

Ի դեպ, այդ հանրագիրը մինչ օրս շարունակում է իր երթը, և եթե ցանկանում եք մասնակցել կետերի փրկությանը, կարող եք ստորագրել այն հետևյալ հղումով.

Իսլանդիան այն փոքրաթիվ երկրների շարքին է դասվում՝ սկանդինավյան աշխարհի մեկ այլ երկրի՝ Նորվեգիայի, և Ճապոնիայի հետ միասին, որը իրականացնում է կետերի արդյունաբերական որս, և դա քողարկում է իր հին ավանդական սովորույթները չմոռանալու հիմնավորումով:

Եվ  ուրախալի է, որ այժմ Սվանդիս Սվավարսդոթիրի շուրթերից հնչում է կետորսությունը  դադարեցնելու մասին որոշում:

Եվ կրկնակի ուրախալի է այն, որ 2021 թվականին՝ արդյունաբերական նպատակով, Իսլանդիայում սպանվել է ընդամենը մեկ կետ:
Ասել է, թե իսլանդական կետերի մսի և ճարպի պահանջարկը ամբողջովին նվազել է: Սակայն փաստը մասամբ է ուրախալի, եթե հաշվի առնենք, որ այդ պահանջարկը նվազել է, քանի որ Ճապոնիան գրավել է կետերի որսամսի ամբողջ շուկան, իսկ դա կատարվել է, զի արևելյան այդ գեր տերությունը 2019 թվականից դուրս է եկել Միջազգային կետորսության միության անդամությունից, որը կետերին և դելֆիններին որսալու խիստ սահմանափակումներ էր մտցրել դեռ 1986 թվականին, բացառությամբ այն պայմանի, ըստ որի կետ կամ դելֆին կարելի է որսալ միայն հետազոտական նպատակներով:

Ի դեպ, Իսլանդիան ընդունել էր այդ պայմանը և անդամագրվել կետերի պաշտպանության կազմակերպությանը 1989 թ.-ին, սակայն՝ տնտեսական պայմաններից  ելնելով, խզել էր կապը և 2006 թ. հոկտեմբերից վերստին սկսել զբաղվել կետերի արդյունաբերական որսով:

Կենդանիները՝ լինեն նրանք ջրային, թե ցամաքային, հավատում են մարդկանց և ապավինում նրանց առողջ բանականությանը:
Եկեք չկորցնենք այդ թանկ վստահությունը:


Կետերը օժտված են յուրահատուկ զգայական համակարգով և գիտակցության բարձր աստիճան ունեն, և նախքան նրանց հանդեպ կոշտ ու կոպիտ և նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելը, կանգ առնենք, խորհենք և հետևություններ անենք...

Կետերը սիրում են երազել...
Երազենք և մենք...
Էանում են երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Կոլաժում կետաձկներն են խաղում ծովում և փոքրիկ ձկնորսըԿոլաժում կետաձկներն են խաղում ծովում և փոքրիկ ձկնորսը

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Անտլանտյան պուֆինները իսլանդական Վեստմանաէյար կղզիներից մեկում արևկող են տվել:Անտլանտյան պուֆինները իսլանդական Վեստմանաէյար կղզիներից մեկում արևկող են տվել:

Վեստմանաէյարը, Էլդֆել հրաբուխն ու Բյորքը

Վեստմանաէյարում «Կրակի սարի» ժայթքումից տուժվել են բազմաթիվ բնակիչներ, իսկ Էթլիդայեյ կղզին Իսլանդիայի վարչապետը նվիրել է երգչուհի Բյորքին: Ճի՞շտ է, թե՞ սուտ...